Ռազմամարզական հասարակական կազմակերպություն
«Արշակունի» ՌՄՀԿ գործունեության առանցքային մասն է կրթությունը միախառնել փորձին։ Դասընթացները ոչ միայն ֆիզիկական դիմացկունություն ու մարտավարական մտածողություն զարգացնելու միջոցներ են, այլև առիթ՝ ազգային ինքնագիտակցության ամրապնդման, փոխադարձ վստահության ու թիմային ոգու ձևավորման։ Մասնակիցները սովորում են գործել ճնշման տակ, արագ կողմնորոշվել անծանոթ միջավայրում և աջակցել միմյանց՝ ամենաբարդ պայմաններում։ Այստեղ ձևավորվում են այն արժեքները, որոնք վաղը կդառնան ապագա առաջնորդի հիմքը։
ԱՋԱԿՑԵՔ ՄԵԶ